Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից` 2015-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք:
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 11:30-ին, Տերյան 65 հասցեում կբացվի Վարպետի հուշատախտակը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով ազատեց հետագա պատիժը կրելուց։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից։
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակցությունների ժամանակ քննարկվել է ռուսական ավիացիայի և սիրիական ցամաքային ուժերի փոխհամագործակցության հարցը:
ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը հայտարարել է. «Եթե Մինսկի համաձայնությունը չիրագործվի, կլինեն նոր պատժամիջոցներ, եթե կատարվեն, մենք կխոսենք այլ հարցերի մասին»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Բեռլինում բանակցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նախօրեին նա հույս էր հայտնել, որ կհաջողվի թուլացնել լարվածությունը իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...